347 դիտում
15:03 22-09-2022
Էկոնոմիկայի նախարարության թվով 12 զուգարանները հիմնանորոգելու համար կհատկացվի 31,6 մլն դրամ
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 31,6 մլն դրամ հատկացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ա և Բ մասնաշենքերի թվով 12 սանհանգույցները հիմնանորոգելու համար:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախարարության յուրաքանչյուր հարկաբաժնում մի սանհանգույցի առկայությունը անհարմարություններ է առաջացնում արական և իգական սեռի աշխատակիցների համար (արական և իգական սեռի աշխատակիցները սանհանգույցները օգտագործում են ըստ կենտ և զույգ հարկաբաժինների): Ներկայումս սանհանգույցներ, որոնք երկար տարիներ չեն վերանորոգվել, գտնվում են անմխիթար և անբարեկարգ վիճակում։
Սույն Որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գանձապետական մուտքային հաշվին առկա գումարից 31 664.2 հազ. դրամը ուղղել բյուջե:
Սույն Որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի ապահովել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներին բարվոք աշխատանքային պայմաններով:

Նմանատիպ նյութեր
622 դիտում
15:17 15-10-2015
Կառավարության պահուստային ֆոնդից 49 մլն դրամ կհատկացվի Էկոնոմիկայի նախարարությանը
2182 դիտում
13:40 22-07-2021
Կառավարությունը 8.9 մլրդ դրամ հատկացրեց 50,5 կմ ճանապարհ հիմնանորոգելու համար
4374 դիտում
10:56 01-02-2020
Մաքսակետում զուգարանները փակ են. ՊԵԿ-ը վարչապետի հորդորներին չի հետևում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
592 դիտում
20:40 09-05-2024
Ես գիշերը այստեղ եմ մնալու, իմպիչմենթ ենք նախաձեռնելու եւ անհնազանդության ակցիաներ. Բագրատ Սրբազան
583 դիտում
20:27 09-05-2024
Առաջին քայլը լինելու է ԱԺ-ով անվստահություն հայտնելը և պաշտոնանկություն անելը․ Բագրատ Սրբազան