904 դիտում
15:17 15-10-2015
Կառավարության պահուստային ֆոնդից 49 մլն դրամ կհատկացվի Էկոնոմիկայի նախարարությանը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության պահուստային ֆոնդից 49 մլն դրամ կհատկացվի Էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանում 2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը կազմակերպելու համար անհրաժեշտ երաշխիքային կանխավճարի իրականացումն ապահովելու նպատակով:
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը ՏՏ ոլորտի միջազգային խոշոր միջոցառում է, որը կնպաստի միջազգային կառույցների և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության խթանմանը, հայկական ՏՏ ոլորտի կարողությունների և ձեռքբերումների ներկայացմանը, ոլորտի տեղական ընկերությունների ՏՏ արտադրանքի, լուծումների և ծառայությունների արտահանման շուկաների ընդլայնմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը:
Նախորդ տարիներին համաժողովն անցկացվել է Կանադայում, Նիդերլանդներում, Մալազիայում, ԱՄՆ-ում, Հունաստանում, Ավստրալիայում, Չինաստանում, Իսպանիայում, Ճապոնիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Դանիայում և Մեքսիկայում:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է համաշխարհային համաժողովի անցկացումը Հայաստանում և համոզմունք հայտնել, որ այն կտա դրական արդյունքներ:
Նմանատիպ նյութեր
1996 դիտում
15:35 02-09-2016
Կառավարության պահուստային ֆոնդից 160 մլն դրամ կհատկացվի Վանաձոր համայնքի ֆինանսական վիճակի բարելավման համար
5448 դիտում
14:26 16-02-2017
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 1 մլրդ 4 մլն դրամ կհատկացվի մարզերին
2113 դիտում
13:51 05-09-2019
ՔԿՀ-ների կապիտալ վերանորոգման համար պահուստային ֆոնդից կհատկացվի 170 մլն դրամ
Այս բաժնից
748 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
574 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1114 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից