ՏԿԵՆ փոխնախարարը Վրաստանի գործընկերների հետ Թբիլիսիում քննարկել է էներգետիկայի բնագավառում համագործակցության վերաբերյալ հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Ռոմեո Միկաուտաձեի հրավերով սեպտեմբերի 7-9-ը այցելել է Թբիլիսի՝ երկու երկրների միջև էներգետիկայի բնագավառում համագործակցության ընթացիկ հարցերը քննարկելու նպատակով։
Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև վթարային իրավիճակներում էլեկտրաէներգիայի մատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման շեղումների կարգավորումների վերաբերյալ պայմանագրերի նախագծերը վերջնականացնելու և ստորագրելու նպատակով։
Նախարարի տեղակալ Հ. Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Ռ. Միկաուտաձեի, ինչպես նաև Վրաստանի էներգետիկ համակարգի մի շարք ընկերությունների ղեկավարների հետ։
Այցի շրջանակներում ստորագրվել է Հայաստանի և Վրաստանի միջև վթարային իրավիճակներում էլեկտրաէներգիայի մատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման շեղումների կարգավորումների վերաբերյալ պայմանագիրը։


