ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը գալիս է Հայաստան. պատվիրակությունը ՀՀ-ում կլինի սեպտեմբերի 20-25-ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակության՝ ՀՀ այցը նախապատրաստելու մասին։
Որոշման մեջ նշվում է, որ պատվիրակությունը Հայաստան է այցելելու սեպտեմբերի 20-25-ին: