211652_close_icon
views-count2003 դիտում article-date 15:06 20-09-2022

Իմ կերպարը, ղարաբաղյան անցյալը, պատերազմում հաղթանակ կռող կերպարը վախեցրեց մեր ժողովրդի մի մեծ զանգվածի․ Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 19-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռովերտ Քոչարյանը հանդիպել է քաղաքացիների հետ, ովքեր սեպտեմբերի 15-ին Բաղրամյան պողոտայից երթով գնացել էին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի մոտ ու պահանջել հանդիպում երկրորդ նախագահի հետ։

«Իմ կերպարը, ղարաբաղյան իմ անցյալը, պատերազմում հաղթանակ կրող առաջնորդի կերպարը վախեցրեց մեր ժողովրդի մի մեծ զանգվածի, որ կգա թասիբով, կփորձի ազգային արժեքների համար պայքարել ու մեր գլխին ևս մեկ պատերազմ բերել։ Սա այն հիմնական գործոնն էր, որը ամբողջ սոցիոլոգիան խառնեց», - հայտարարել է Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ագրեսիայի, հարձակման դեպքում վախն ամենից հզոր բնազդն է, և կա երեք տարբերակ արձագանքելու հարձակմանը. «Առաջինը՝ պայքարել քո կյանքի համար, երկրորդը՝ փախչել, և երրորդը՝ ենթարկվել, կամ ձևանալ, թե մահացած ես։ Հիմա սա, այսպես ասած, ավելի շատ կենսաբանություն է, այլ ոչ թե հոգեբանություն, ու սա աշխատեց մեր ժողովրդի կոլեկտիվ պահվածքի վրա։ Երկրորդ հանգամանքը եղել է՝ ռևանշիստներ, ղարաբաղցի-հայաստանցի, հին-նոր։ Այս գործոնը երկար տարիներ սնվում էր և որոշակի հետք թողել է: Այս երկու գործոնն էր։ Հիմա նայեք, մենք սկսում էինք «Դիմադրության» շարժում և այս վերլուծությունը, գնահատականն ունենալով՝ որոշումը հետևյալն էր՝ փորձենք այդ վախը չեզոքացնել, օրինակ՝ իմ կերպարն առաջին գիծ չունենալու ճանապարհով և չառաջացնել հների-նորերի արհեստական թեզի վերակենդանացում։ Այդ երկու գործոնը չեզոքացնելու համար ես, որպես ՀՀ քաղաքացի, մասնակցել եմ երթերի, բայց առաջնորդի դերը չեմ տարել. պետք է ասենք՝ մեզ մոտ բավական լավ է ստացվել»։

Նա ասել է, թե ոչ մի տեղ չի գնացել, ուղղակի փորձել է այլ գործիքակազմով մասնակցել այս ամենին։

«Եվ եթե դուք տեսնում եք «Հայաստան» դաշինքի ակտիվ գործունեությունը, համոզված եղեք, որ դաշինքի հետ ես եմ, որ այդ հարցերը միշտ քննարկվել են, քննարկվում են ու քննարկվելու են», - ընդգծել է Քոչարյանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր