2245 դիտում
10:29 20-09-2022
Մեր երկիրը պետք է լինի կա՛մ ՀԱՊԿ-ի, կա՛մ ՆԱՏՕ-ի անդամ․ ո՞րն է ավելի գերադասելի․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան այցելությունը դրական փաստ է: Մեր երկրները համագործակցելու բազմաթիվ ոլորտներ ունեն, եւ, հուսով եմ, դիվանագետներն ու միջազգային հարաբերությունների մասնագետները որոշակի համատեղ աշխատանք կկատարեն այդ՝ ընդհանուր առմամբ բարեհաջող անցած այցից հնարավորինս մեծ օգուտներ քաղելու համար:
Ինձ անհանգստացնում է Հայաստանում որոշ «տաքգլուխների» էյֆորիան, չափազանցված սպասումները, որոնք առաջացել են այդ այցի, իսկ դրանից առաջ՝ Ռուսաստանի մեղմ ասած ոչ բարեկամական պահվածքի պատճառով:
Հայաստանի վիճակում գտնվող երկիրը չի կարող անվտանգության առումով «օդից կախված» լինել: Եթե պարզ խոսենք՝ մեր երկիրը պետք է լինի կամ ՀԱՊԿ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ: Ո՞րն է ավելի գերադասելի: Զուտ տեսականորեն՝ այդ հարցի պատասխանը, կարծում եմ, պարզ է: Եթե դուք կարող եք ընտրություն կատարել 30 տարվա հնության, ջարդուխուրդ եղած, վատ աշխատող, յուղ վառող 06-ի եւ նորմալ վիճակում գտնվող «Մերսեդեսի» միջեւ, ապա, չեմ կարծում, որ երկար մտածելու կարիք կլինի: Հարց է սակայն՝ արդյոք մեզ այդ «Մերսեդեսը» տալի՞ս են, եւ, եթե անգամ ինչ-որ հրաշքով տան, արդյո՞ք մենք կկարողանանք այդ մեքենան վարել:
Եթե ՆԱՏՕ-ն կամ ԱՄՆ-ն հայտարարի, որ ՀԱՊԿ-ից դուրս գալուն պես՝ մի քանի ամսում, արագացված կարգով իրենք Հայաստանին կառնեն իրենց թեւի տակ, ապա, այո, արժե մտածել այդ ուղղությամբ: Բայց նման բան իրականության մեջ տեղի չի ունենում: Վրաստանն արդեն երկու տասնամյակ է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկություն ունի, բայց իր ուզածին չի հասնում: Ուկրաինան՝ այլ հարց է, որքան էլ դա մեզ համար տհաճ հնչի, այդ երկիրն ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի համար մի քանի անգամ ավելի կարեւոր է, քան Հայաստանն ու Վրաստանը՝ միասին: Թեեւ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ առայժմ չի դառնում, բայց Արեւմուտքից ստանում է համակողմանի ռազմական աջակցություն:
Վերադառնալով մեզ. արդյոք Թուրքիան համաձա՞յն է, որ մենք դառնանք ՆԱՏՕ-ի անդամ: Մենք համաձա՞յն ենք, որ մեր անվտանգությունն ապահովի նաեւ Թուրքիան: Մի երկիր, որն, ինչպես հայտնի է, ցանկանում է, որ մենք այստեղ ընդհանրապես չլինենք: Երբ Ադրբեջանը հերթական անգամ հարձակվի Հայաստանի կամ Արցախի վրա՝ մենք ո՞ւմ ենք դիմելու՝ ԱՄՆ կոնգրեսի՞ն, իսկ Կոնգրեսն այստեղ զորք ու զինտեխնիկա՞ է ուղարկելու»:
Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1762 դիտում
10:34 10-12-2019
Ի՞նչն է ավելի գերադասելի՝ դիլետանտի՞զմը, թե՞ լկտի ցինիզմը․ «Առավոտ»
3979 դիտում
10:52 27-10-2018
Ինչ-որ դուռ բացող անկայունությունը գերադասելի է անհույս լճացումից․ «Առավոտ»
Այս բաժնից
1045 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1267 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»