211652_close_icon
views-count900 դիտում article-date 15:02 19-09-2022

Տարվա առաջին 8 ամիսներին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 8.4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-օգոստոս ամիսներին՝ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 8.4%-ով։ 2022թ. օգոստոսին սպառողական գների ինդեքսը 2022թ. հուլիսի համեմատ աճել է 0.2%-ով, իսկ 2021թ. դեկտեմբերի համեմատ աճը կազմել է 5.0%, մանրամասնել է Բիզնես 24 կայքը:

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2022թ. հունվար-օգոստոսի ընթացքում աճել են 4.1%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 13.5%։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2022թ. հունվար-օգոստոսի ընթացքում աճել են 7.4%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 7.9%։

Հագուստի և կոշիկի գները 2022թ. հունվար-օգոստոսի ընթացքում նվազել են 1.8%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 9.5%։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2022թ. հունվար-օգոստոսի ընթացքում աճել են 6.0%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 5.4%։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2022թ. հունվար-օգոստոսի ընթացքում աճել են 9.4%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 6.6%։

Առողջապահության գները 2022թ. հունվար-օգոստոսի ընթացքում աճել են 2.5%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 1.3%։

Տրանսպորտի գները 2022թ. հունվար-օգոստոսի ընթացքում աճել են 7.6%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 6.9%։

Կապի ծառայությունների գները 2022թ. հունվար-օգոստոսի ընթացքում աճել են 0.6, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 0.3%։

Հանգստի և մշակութային ծառայությունների 2022թ. հունվար-օգոստոսի ընթացքում աճել են 8.5%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 12.6%։

Կրթության գները 2022թ. հունվար-օգոստոսի ընթացքում չեն փոխվել, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 1.5%։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2022թ. հունվար-օգոստոսի ընթացքում աճել են 6.7%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 6.2%։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2022թ. հունվար-օգոստոսի ընթացքում աճել են 9.4%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել 5.9%։

Նմանատիպ նյութեր