211652_close_icon
views-count984 դիտում article-date 15:11 02-02-2021

Արցախում նախորդ տարվա համեմատ աճել է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը

Արցախում ընթացիկ տարվա փետրվարի 1-ի դրությամբ՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը (միջին հանրապետական գներով հաշվարկված) կազմել է 59 հազար 707,4 դրամ: Այս մասին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից: Նվազագույն սպառողական զամբյուղի ներկայիս ցուցանիշը գրեթե համարժեք է 2020 թվականի դեկտեմբերի 30-ին հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին ( 59 հազար 679,3 դրամ) : Նվազագույն սպառողական զամբյուղի՝ այս տավա փետրվարի 1-ին արձանագրված արժեքը, նախորդ տարվա հունվարի 31-ի համեմատ, բարձր է 1,5 տոկոսով (58 հազար 842,8 դրամ)»,- հայտնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ մանրամասնելով, որ պարենային զամբյուղի արժեքը տարեկան կտրվածքով կազմել է 404 հազար 796,2 դրամ, ամսական կտրվածքով՝ 33 հազար 733 դրամ: Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը տարեկան կտրվածքով կազմել է 716 հազար 489,3 դրամ (գործակից 1,77), իսկ ամսական կտրվածքով՝ 59 հազար 707,4 դրամ:

Նմանատիպ նյութեր