Միայն ապրիլ ամսին երկրում սպառողական գների ինդեքսը աճել է 14%-ով. Ուկրաինայի վիճակագրական ծառայություն
Ուկրաինայի վիճակագրական ծառայությունը հրապարակել է տվյալներ, ըստ որոնց ապրիլ ամսին երկրում սպառողական գների ինդեքսը մարտ ամսվա համեմատ աճել է 14%-ով: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, թանկացել են հատկապես կոմունալ ծառայությունների համար սակագները՝ միջին հաշվով երկու անգամ: Իսկ սննդի, հագուստի և առողջապահական ծառայությունների գները Ուկրաինայում աճել են 4 տոկոսով: