211652_close_icon
views-count12836 դիտում article-date 22:04 16-09-2022

Սահմանին վերջին միջադեպերն ուղեկցվեցին երկու կողմերից բազմաթիվ զոհերով, բայց այժմ կարևոր է, որ չփչացնենք հարաբերությունների կարգավորման խաղաղ գործընթացը․ Ալիև

Tert.am-ը գրում է. Հրադադարի ռեժիմի պահպանումը սահմանին վկայում են այն մասին, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը լայնածավալ սրացման մտադրություն չեն ունեցել․ այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ գործակալությունը, Ալիևը նաև երախտագիտություն է հայտնել Պուտինին՝ հայ-ադրբեջանական սահմանին սրացմանն արագ արձագանքելու համար։

Նա պնդել է, թե մարտական գործողությունները շարունակվել են 8 ժամից էլ քիչ, սակայն արդեն մոտ 2 օր է հրադադարը պահպանվում է, ինչը վկայում է այն մասին, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը լայնածավալ էսկալացիայի մտադրություն չեն ունեցել։

Նա նշել է, թե «ցավոք սահմանային միջադեպեր պատահում են», իսկ սահմանին վերջին իրադրությունը ուղեկցվել է երկու կողմերից բազմաթիվ զոհերով, սակայն «կարևորը հաջողվել է կայունացնել իրադրությունն ու այն վերադարձնել խաղաղ ճանապարհ»։

«Տեղեկությունը, որն այժմ ստանում եմ տեղից, այն է, որ արդեն երկու օր է իրադրությունը կայուն է, այժմ կարևոր է, որ չփչացնենք հարաբերությունների կարգավորման գործընթացն ու շարժվենք այդ ուղղությամբ»,-ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը ողջունել է Ռուսաստանի ջանքեր՝ նաև  եռակողմ հանձնաժողովի կազմում։

«Եվս մեկ անգամ ցանկանում եմ ասել, որ Ադրբեջանը հավատարիմ է եռակողմ փաստաթղթերին, որոնք ստորագրվել են Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի կողմից՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, և մենք կանենք հնարավորը, որպեսզի իրադրությունը Կովկասում կայուն լինի»,-ասել է նա։

 

Նմանատիպ նյութեր