ԵՄ համաձայնագիրը, ՀԱՊԿ հայտարարությունն ուղեկցվեցին դեպ Արցախ մարշով. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «ՀԱՊԿ-ը, որը «տազ» արած, տարիներ շարունակ ձեն-ծպտուն չէր հանում սահմանային դեպքերի, գնդակոծվող գյուղերի ճանապարհների-շեների մասով, մեկ էլ ու հարգարժան Բորդյուժայի շուրթերով, ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանին «հանձնելու» վերջին պահին կիրառեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթը:
Ու հիմա նույն ՀԱՊԿ-ը բավականին հետաքրքիր հայտարարություն ընդունեց` Հայաստանի նախագահության «օրերին», ինչը ոչ միայն սանձում է Ադրբեջանի դիկտատորի գազանային, պատերազմական «տենչերը», այլև խոր ֆիասկո պարտադրում նրան գեոքաղաքական խաղի առումով, մանավանդ երբ այս ամենին գումարվում է Էրդողանի` ղարաբաղյան խնդրում առ Պուտին ունեցած խոր «հուսալքությունը»:
Ի դեպ, ԵՄ համաձայնագիրը, ՀԱՊԿ բավականին կարևոր հայտարարությունն ուղեկցվեցին է՛լ ավելի հետաքրքիր բաղադրիչով. այդ երկրորդությունը Սերժ Սարգսյանի կողմից երրորդվեց դեպ Արցախ «մարշով». ՀԱՊԿ-ից անմիջապես վերադարձած Սերժ Սարգսյանը փութաց Արցախ` տարին ու շրջանը եզրափակող զորավարժությունների»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]