211652_close_icon
views-count671 դիտում article-date 15:38 16-09-2022

ԱԱԾ-ի մարզական համալիրի շենքը կօտարվի աճուրդով. մեկնարկային գինը՝ գնահատված արժեքի 75 տոկոսի չափով

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ՀՀ ԱԱԾ-ին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող Երևանի Պարոյր Սևակի փողոց 5/1 հասցեում գտնվող 6832.2 քառ. մետր մակերեսով հասարակական շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.8083 հեկտար մակերեսով հողամասը օտարել դասական աճուրդով։

Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 75  տոկոսի չափով՝ 1 944 367 500 ՀՀ դրամ,

անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 1 579 135 000 դրամ.

հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը՝ 309 497 262 դրամ,

Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝   1 726 860 ՀՀ դրամը։

Օտարման  առաջարկվող գույքը ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 2018 թվականին, գույքն իրենից ներկայացնում է նախկին հասարակական նշանակության մարզական կոմպլեքսի շենք՝ դրա օգտագործման և սպասարկման համար առանձնացված համապատասխան հողամասով։

Նախկինում երկու անգամ այդ գույքը ներկայացվել է օտարման մրցույթով, սակայն մրցույթը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։

Հասարակական շենքի օտարումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի պահանջներից։

Նմանատիպ նյութեր