Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին
Փետրվարի 13-ից 19-ը Մալթայում տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի «Զարգացման գավաթ» մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Մալթայի, Անդորրայի և Ջիբրալթարի հավաքականները: Փետրվարի 15-ին Հայաստանի հավաքականը կմրցի Մալթայի հետ, փետրվարի 17-ին՝ Ջիբրալթարի, իսկ փետրվարի 19-ին՝ Անդորրայի հավաքականի հետ:
Նախապատրաստվելով մրցաշարին՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը փետրվարի 11-ից 13-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Մանուկ Սարգսյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.
[b]Դարպասապահներ
[/b]Նարեկ Պողոսյան «Բանանց»
Հարություն Մելքոնյան «Փյունիկ»
[b]Պաշտպաններ
[/b]Արտակ Ասատրյան «Փյունիկ»
Արման Ղազարյան «Բանանց»
Հենրիկ Համբարձումյան «Բանանց»
Պետրոս Մանուկյան «Բանանց»
Կարեն Մուրադյան «Փյունիկ»
Ռոման Մուրադյան «Ակադեմիա»
Էրիկ Փիլոյան «Բանանց»
[b]Կիսապաշտպաններ[/b]
Նարեկ Աղասասրյան «Բանանց»
Պատվական Ավետիսյան «Ակադեմիա»
Նարեկ Գրիգորյան «Բանանց»
Արսեն Գյուլամբարյան «Փյունիկ»
Գրիգոր Հովհաննիսյան «Բանանց»
Գարիկ Կարապետյան «Բանանց»
Սերգեյ Մկրտչյան «Բանանց»
[b]Հարձակվողներ
[/b]Արամ Քոլոզյան «Ակադեմիա»
Էմիլ Պետրոսյան «Ակադեմիա»
Գրենիկ Պետրոսյան «Փյունիկ»
Ժիրայր Շաղոյան «Փյունիկ»