211652_close_icon
views-count16677 դիտում article-date 10:51 16-09-2022

Դատարանն արդարացրեց Սայաթ Շիրինյանին՝ հանցակազմի բացակայության հիմքով

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի, այսօր՝ սեպտեմբերի 16-ի նիստում վճռեց արդարացնել ՀՀ ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի նկատմամբ՝ հանցակազմի բացակայության պատճառով:

Հիշեցնենք, որ Ս․ Շիրինյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Նմանատիպ նյութեր