Քաղաքացիները հավաքվել են Կառավարության դիմաց. պահանջում են Փաշինյանի հրաժարականը. ուղիղ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի առջեւ, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքված քաղաքացիները բողոքի ակցիա են սկսել, հայտնում է News.am-ը։
Կառավարության առջեւ այժմ հավաքված են մեծ թվով սեւ բերետավորներ, որոնք պատ էին կազմել։
Նշենք, որ ժամը 11-ին կմեկնարկի Կառավարության հերթական նիստը։
Նախօրեին «5165 շարժման» ղեկավար Կարին Տոնոյանը հայտարարել էր անհնազանդության գործողությունների մեկնարկի մասին։