211652_close_icon
views-count4583 դիտում article-date 22:30 14-09-2022

«Նի-կոլ դա-վա-ճան»․ քաղաքացիները հավաքվել են կառավարության դիմաց և պահանջում են վարչապետի հրաժարականը

Բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են կառավարության շենքի դիմաց։ «Նի-կոլ դա-վա-ճան» վանկարկում են ցուցարարները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

ՀՀ կառավարության շենքի մոտ լարված իրավիճակ է:  Նշենք, որ նրանք բողոքում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից։

Հավաքվածների շարքերում են ինչպես ուղղակի քաղաքացիներ, այնպես էլ ժամկետային զինծառայողների ծնողներ, որոնց որդիները ներկա պահին դիրքերում են։

«Այս կառավարության հրաժարականն ենք ուզում իրենց գլխավորի հետ մեկտեղ։ Ես ուղղակի եմ եկել այստեղ, իր հայտարարած թղթի ստորագրումից հետո, ուզում էի իմանալ, թե ինչ է կատարվում այստեղ։ Եթե պետք լինի` զոռով կհանենք աթոռից»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ակցիայի մասնակից տիկին Կարինեն։

Կառավարության շենքի դիմաց հավաքվել են նաև բազմաթիվ ոստիկանական ուժեր։
Նրանք այժմ պատրաստվում են գնալ ԱԺ շենքի մոտ ու միանալ այս պահին այնտեղ իրականացվող բողոքի ակցիային։

Քաղաքացիները բողոքի ակցիան են սկսել այն բանից հետո, երբ այսօր ավելի վաղ Ազգային ժողովում վարչապետն ասել էր, թե իր վրա վերցրել է պատասխանատվություն՝ ստորագրելու մի փաստաթուղթ, որը խաղաղություն կերաշխավորի։

Ավելի ուշ  Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր արել, որում նշում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման։

Նմանատիպ նյութեր