Մինսկի կենտրոնում 200-300 հազար մարդ է հավաքվել, որոնք պահանջում են Լուկաշենկոյի հրաժարականը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ. ՈՒՂԻՂ
Բելառուսում շարունակվում է ներքաղաքական ճգնաժամը:
Այսօր՝ օգոստոսի 16-ին, երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրավիրած հանրահավաքից հետո Մինսկի կենտրոնում մարդկային ծով է կուտակվել: Տարբեր գնահատականներով, այս պահին այնտեղ հավաքվել է 200-300 հազար մարդ:
Ցուցարարները կրկնել են նախորդ օրերի պահանջները. Լուկաշենկոյի հրաժարական, նոր ընտրություններ, բարեփոխումներ: Ի տարբերություն նախորդ օրերի, այսօր Մինսկի կենտրոնում բացակայում են իրավապահ մարմինները:
Բազմահազարանոց ցույցեր են ընթանում նաև Բելառուսի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում և շրջկենտրոններում: