Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Բոսնիա և Հերցեգովինա
Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 14-ին Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Բոսնիա և Հերցեգովինայի Զենիցա քաղաք, որտեղ Ֆուտզալի 2024թ․ Աշխարհի առաջնության ընտրական հիմնական փուլի շրջանակում սեպտեմբերի 17-ին ուժերը կչափի Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ։
Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ Զենիցա են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները․
Լուան Մյուլլեր Բարբոսա – «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)
Ալբերտ Աղաջանով – «Ռոստով» (Ռուսաստան)
Սարո Գալստյան – «Երևան ՖԱ»
Գարեգին Մաշումյան – «Երևան ՖԱ»
Դավիդ Ասլանյան – «Երևան ՖԱ»
Ռաֆիկ Մելիքյան – «Երևան ՖԱ»
Սարգիս Մարգարյան – «Ստալիցա» (Բելառուս)
Արթուր Մելքոնյան – «Ուխտա» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ – «Տորպեդո» (Ռուսաստան)
Դենիս Նևեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)
Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Վիկտոր Սեիջի Մարտինս դե Սոուզա – «ԱԷԿ Աթենք» (Հունաստան)
Լուկաս Ռոզենսկի – «Այաթ» (Ղազախստան)