Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն դանիացիները
Մարտի 23-ին՝ Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտում, կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը:
Խաղը կսպասարկի Դանիայի մրցավարական անձնակազմը՝ Յակոբ Կելետի գլխավորությամբ: Օգնականներն են Լարս Հումելգարդը և Հեյնե Սորենսենը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Յենս Մաեն:
Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Ռոբերտ Կիշպալը Հունգարիայից, իսկ ՈՒԵՖԱ-ի տեսուչն է Նիկոլաե Գրիգորեսկուն Ռումինիայից: