211652_close_icon
views-count3333 դիտում article-date 18:32 14-09-2022

Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ թշնամին 10 քառակուսի կմ օկուպացրել է մեր երկրից. Նիկոլ Փաշինյան

News.am-ը գրում է. Ես առաջարկում եմ, որ քարոզչական պատերազմի շրջանակներում դաշտ նետված թեզերն ընդհանրապես չբարձրաձայնենք. Մի հատ էլ քննարկենք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով են ճիշտ տարածվող տեղեկությունները, որ թշնամին կիլոմետրերով ներխուժել է Հայաստանի տարածք:

«Դա նման է պատմությանը, որ հարցնում են՝ ճի՞շտ է, որ 5 մլրդ դոլար փող ես վերցրել:  Մենք այդ բոլոր հայտարարությունների հետեւից պետք է գնանք, ընդ որում քրեական օրինական վարույթների շրջանակում: Եթե օրենքը թույլ տա, ընդհանրապես ոմանց պետք է պագոնազրկենք, որ պագոնի տակ զբաղվել են բոշի առեւտրով, բառիս բուն իմաստով: Ես առաջարկում եմ չգնանք թշնամական թեզերի հետքերով:

Հայաստանի տարածք թշնամին ներխուժել է, դա փաստ է, եւ մեր զինված ուժերը աշխատում են այդ ներխուժումը վերացնելու ուղղությամբ: Նախորդ տարվա մայիսի 12-ին 40 քառակուսի կմ տարածք օկուպացրել են մեր երկրից: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ եւս 10 քառակուսի կմ  օկուպացրել են մեր երկրից: Բա ագրեսիա է տեղի ունեցել, եւ մենք ասում ենք, որ այդ ագրեսիան չենք ընդունելու, պետք է դուրս գան մեր երկրից: Դա մեր քաղաքական դիրքորոշումն է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտարկմանը, որ խոսվում է 100 դիի մասին, որ թշնամին պատրաստ է վերադարձնել մեզ, Փաշինյանն արձագանքեց, որ ինքը քիչ առաջ հրապարակել է հայկական կողմի զոհերի թիվը, որը 105 է:

Նմանատիպ նյութեր