211652_close_icon

Իրավիճակը՝ Իշխանասարում․ մանրամասնում է գյուղապետը. NEWS.am

views-count29349 դիտում article-date 12:03 14-09-2022

Ադրբեջանական կողմը գիշերը մոտ ժամը չորսից մինչեւ առավոտյան մոտ ժամը տասն ակտիվ կրակ է բացել Սյունիքի մարզի Իշխանասար լեռան ուղղությամբ՝ կիրառելով հրետանի եւ ականետեր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Իշխանասարի գյուղապետ Մարատ Պետրոսյանը։

«Այս պահին  գյուղում հանգիստ է, կրակոցներ չեն հնչում։ Մենք գյուղից տարհանել ենք կանանց եւ երեխաներին, տարել ապահով վայր, իսկ տղամարդիկ գյուղում են՝ մարտական տրամադրվածությամբ»,- ասաց Պետրոսյանը։

Նմանատիպ նյութեր