211652_close_icon
views-count4997 դիտում article-date 19:07 03-10-2022

Իշխանասարում Ադրբեջանի հարձակման հետեւանքով զոհված Զորիկ Մարգարյանը միակողմանի ծնողազուրկ էր․ NEWS.am

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Զորիկ Մարգարյանը։

19-ամյա Զորիկը Վայոց ձորի Գլաձոր բնակավայրից էր։ Նա բանակ էր զորակոչվել նախորդ տարվա ամռանը, ծառայում էր Գորիսում։

«Զորիկը զոհվել է Իշխանասարի դիրքերում ռմբակոծության հետեւանքով։ Ըստ մեր տեղեկությունների՝ սեպտեմբերի 13-ին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Սամվել Օրդոյանը։

Զորիկ Մարգարյանը ուներ մեկ քույր եւ եղբայր։ Նա միակողմանի ծնողազուրկ էր․ հայրը մահացել էր տարիներ առաջ։

Նա հուղարկավորվել է այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Գլաձորում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր