211652_close_icon
views-count64786 դիտում article-date 09:50 14-09-2022

Արտակարգ իրավիճակ՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանում. ռումբի մասին ահազանգ է ստացվել, ժամանել են ԱԻՆ կինոլոգներն ու վարչական շրջանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևանում գործող մի քանի ԲՈՒՀ-եր էլեկտրոնային նամակներ են ստացել, որտեղ գրված է. «Ձեր և մի քանի ուսումնական հաստատություններում ռումբ է տեղադրված»։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, ժամանել են նաև ԱԻՆ կինոլոգները։

ժամանել են ԱԻՆ սակրավորները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը և փրկարարների, անվտանգության աշխատակիցների և համալսարանի անձնակազմի հետ տարհանել են քաղաքացիներին։

Դեպքի վայր են ժամաել նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ։

Այս պահին համալսարանի շենքում կինոլոգներն են աշխատում։ 

Նշված վայրում է գտնվում նաև Հայաստանում Ֆրանսիական քոլեջ-հիմնադրամն ու Հայաստանում  Եվրոպական համալսարանը։

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 1 հերթապահ խումբ։

Ռումբերի մասին տեղեկություններ են ստացվել նաև Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, որտեղ նույնպես քաղաքացիներին տարհանել են, և սկսվել են որոնողական աշխատանքներ։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 270+
270+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր