211652_close_icon
views-count83976 դիտում article-date 23:25 12-09-2022

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. մի քանի տոննա պահածոներով ու ջրերով բարձված բեռնատարում հրդեհ է բռնվել. օպերատիվ են գործել հրշեջները, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:20–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Երասխի շրջանաձև խաչմերուկից  դեպի Տիգրանաշեն տանող ճանապարհահատվածի 3-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել ռուսական համարանիշներով Scania մակնիշի ավտոմեքենայի կցորդիչում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ  Արարատի թիվ 24 և Վեդու թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը, վարորդը քաղաքացիների օգնությամբ կարողացել է բեռնատարից կցորդիչը առանձնացնել, այնուհետև ժամանած հրշեջները մարել են կրակը:

Ավտոմեքենան բարձված է եղել տարբեր տեսակի պահածոներով ու ջրեղենով, սակայն  այն ամբողջովին դարձել է ոչ շահագործելի:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ տեսուչներ Սասուն Աղաբաբյանն ու Արման Բագրատյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, որ հրշեջները կարողանան աշխատեն:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արարատի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Scania-ի վարորդին, ապա տեղափոխել «Արարատ» բժշկական կենտրոն:

Տեղում ուժեղացված ծառայություն է կատարում նաև ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Այս պահին  ոստիկանությունը պարզում է՝ ոստիկանության Արարատի բաժինն է  զբաղվելու դեպքի փաստով, թե Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժինը: Այս հարցը քննարկվում է Արարատի մարզի դատախազի հետ:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և բեռնատարում բարձված ապրանքի սեփականատիրոջ ինքնությունը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր