211652_close_icon
views-count19952 դիտում article-date 20:11 02-12-2019

Կոտայքի մարզում՝ Չարենցավան քաղաքի սկզբնամասում, հրդեհ է բռնկվել MAZ մակնիշի բեռնատարում. օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկաններն ու հրշեջները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Կոտաքի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Արզական ավտոճանապարհին MAZ մակնիշի բեռնատար ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրդեհի վայր կժամանեին Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից, քաղաքացիներն ու այդ պահին նշված վայրում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ մարել են MAZ մակնիշի 888 PP 63 համարանիշի ավտոմեքենայում՝ շարժիչի հատվածում բռնկված կրակը։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր