211652_close_icon
views-count15564 դիտում article-date 16:17 12-09-2022

Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. նոր կառուցվող ճանապարհից հսկայական ժայռաբեկորը պոկվել և մոտ 1 կմ գլորվելով՝ բախվել է քաղաքացու վարած UAZ-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Սիսիան-Լծեն ավտոճանապարհին հսկայական ժայռաբեկորը պոկվել և մոտ 1 կմ գլորվելով՝ բախվել է 64-ամյա Մերուժան Գալստյանի վարած ՍAZ մակնիշի բեռնաուղևորատար ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Տեղում աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ տեսուչ Վահե Աբգարյանը։ 

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր