211652_close_icon
views-count581 դիտում article-date 16:02 12-09-2022

Տնկանյութի հավաստագրման համար առաջարկվել է սահմանել բազային տուրքի հնգապատիկի չափով տուրք

Օրենքի նախագծով առաջարկվել է սահմանել բազային տուրքի հնգապատիկի չափով տուրք տնկանյութի հավաստագրման համար՝ 5000 դրամ. ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը եւ լրացումը:

Կառավարության հեղինակած ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ սեպտեմբերի 12-ի հերթական նիստում:

«Սերմերի մասին» օրենքի համաձայն սերմերի հավաստագրումը իրականացվում է 2005 թ., սակայն հավաստագրի տրամադրման համար պետական տուրք սահմանված չի եղել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սերմերի եւ տնկանյութի հավաստագրի տրամադրումը բացի դաշտային հետազոտություններից, ենթադրում է փաստաթղթային վերլուծություններ եւ սերմերի ու տնկանյութի լաբորատոր հետազոտություններ, ապա անհրաժեշտություն է առաջացել  փոփոխություն եւ լրացում կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում՝ սերմերի եւ տնկանյութի հավաստագրի տրամադրման համար սահմանելով պետական տուրք, որի դրույքաչափերը չեն ներառում ծառայությունների կամ գործողությունների կատարման հետ կապված ծախսերը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանի ներկայացմամբ՝ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացության է տվել օրենքի նախագծին:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը եւ «Մաքսային կարգավորման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Նմանատիպ նյութեր