2470 դիտում
15:29 13-06-2020
Կայացել է խաղողի տնկանյութի արտադրության իրավական մեխանիզմների ներդրման խնդիրներին նվիրված առցանց աշխատաժողով
Հայաստանում խաղողի տեղական սորտերի հավաստագրված տնկանյութի արտադրության իրավական մեխանիզմների հաստատման նպատակով, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը (ՀԽԳՀ), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի նախաձեռնությամբ, հեռավար հաղորդակցության Zoom հարթակում կազմակերպել է աշխատաժողով–քննարկում միջազգային փորձագետի ներգրավմամբ։
Աշխատաժողովի ժամանակ Գերմանիայի Գայզենհայմ համալսարանի պրոֆեսոր Էռնստ Ղյուլը կիսվել է համակարգի իրավական մեխանիզմների ներդրման գերմանական փորձով և պատասխանել հայ մասնագետներին հետաքրքրող հարցերին։
Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀԽԳՀ-ի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, ոլորտի գիտական, մասնավոր և պետական հատվածի ներկայացուցիչներ։
Նմանատիպ նյութեր
614 դիտում
16:02 12-09-2022
Տնկանյութի հավաստագրման համար առաջարկվել է սահմանել բազային տուրքի հնգապատիկի չափով տուրք
Այս բաժնից
709 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
613 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
520 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին