ԱՄՆ-ի նախագահը կմասնակցի Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորությանը
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը տիկնոջ՝ Ջիլ Բայդենի հետ սեպտեմբերի 17-ին կմեկնի Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հուղարկավորությանը:
Tass-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։
«Շաբաթ օր՝ 2022 թվականի սեպտեմբերի 17: Նախագահը և առաջին տիկինը կմեկնեն Մեծ Բրիտանիա՝ Նորին Մեծություն Եղիսաբեթ Բ թագուհու պետական հուղարկավորությանը»,- ասված է փաստաթղթում:
Հուղարկավորությունը կայանալու է սեպտեմբերի 19-ին: Հրաժեշտը տեղի կունենա Լոնդոնի Վեստմինստերյան աբբայությունում, իսկ միապետուհու վերջին հանգրվանը կդառնա XVI դարում կառուցված Սուրբ Գևորգ մատուռը, որը գտնվում է Լոնդոնի մերձակայքի Վինձորի դղյակի տարածքում: Թաղման ստույգ տեղը կլինի եկեղեցու տարածքում գտնվող Գևորգ VI-ի հուշամատուռում:
Հիշեցնենք, որ Եղիսաբեթ թագուհին մահացել է սեպտեմբերի 8-ին, 96 տարեկան հասակում։ Նա Մեծ Բրիտանիան կառավարել է 70 տարի և 7 ամիս։
ՄԹ թագավոր է հռչակվել նրա ավագ որդին՝ 73-ամյա Չարլզը, որը վերցրել Է Կարլ III անունը: