1610 դիտում
10:19 10-09-2022
Արտագաղթն այլևս խնդիր չէ՞․ բույսի պես ապրելն անհամեմատ ավելի հեշտ է․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ինձ շատ մտերիմ մարդկանցից մեկը շատ-շատերի նման որոշել է գնալ Հայաստանից: Մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ը ես փորձում էի հետ պահել մարդկանց՝ նման մտադրություններից: Այսօր, ճիշտն ասած, լեզուս չի պտտվում խնդրել նրանց, որ մնան հայրենիքում: Փաստարկներս խիստ պակասել են:
Մինչեւ 2018 թվականը արտագաղթն ընդդիմադիր քարոզչության հիմնական կետերից մեկն էր: Մասնավորապես, ասվում էր, որ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը լքել է մոտ 300 հազար մարդ: Թեեւ այդ թիվն, իմ կարծիքով, չափազանցված է, բայց արտագաղթն իրոք ահռելի էր, եւ դրա սոցիալական, տնտեսական եւ հոգեբանական պատճառները հայտնի են: Իմաստ չկա դրանք դարձյալ թվարկելու:
Արդյո՞ք 2018 թվականի հեղափոխությունը կանգնեցրեց արտագաղթը կամ գոնե՝ դանդաղեցրեց դրա տեմպերը: Ճշմարտությունն, իհարկե, ոչ ոք պաշտոնապես չի ասի: Բայց անցած՝ 2021 թվականի վերաբերյալ նշվում է արտագաղթողների 50 հազար թիվը: Եվ եթե անգամ այդ թիվն էլ է չափազանցված, ապա, միեւնույն է, ակնհայտ է, որ մեր պետությունը շարունակում է հյուծվել: Իհարկե, բացառված չէ, որ մարդկանց դեմքին «ժպիտ է երեւացել», բայց դա, համաձայնեք, իրավիճակը չի փոխում:
Շարունակվող արտագաղթն այլեւս քարոզչության առարկա չէ: Հավանաբար այն պատճառով, որ մինչեւ 2018-ը արտագաղթի վերաբերյալ մտահոգություններ հայտնողները այժմ կա՛մ իշխանավորներ են, կա՛մ էլ ներգրավված են իշխանամետ ՀԿ-ներում:
Իսկ եթե ավելի խորքային խնդրի մասին խոսենք, ապա պետք է արձանագրենք, որ մեր պետությունը կանգնած է փլուզման վտանգի առջեւ, եւ դա միաժամանակ արտագաղթի թե՛ պատճառն է, թե՛ հետեւանքը: Խնդիրն այն է, որ հայաստանցիների մի (փոքր) մասը դա տեսնում է, բայց չի ցանկանում արձանագրել, մյուսը չի տեսնում, իսկ երրորդը (ճնշող մեծամասնությունը) չի հետաքրքրվում այդ խնդրով: Այդ մեծամասնությունը հանգիստ կապրի նաեւ առանց պետության:
Եվ դա հասկանալի է: Պետություն ունենալը ծանր աշխատանք է պահանջում, իսկ բույսի պես ապրելն անհամեմատ ավելի հեշտ է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
994 դիտում
11:15 16-11-2023
Ամանորին հրապարակը զարդարելիս շենքերի վրա էլի անցքեր արվելու են, բայց անհամեմատ ավելի քիչ. փոխքաղաքապետ
1498 դիտում
09:50 22-01-2014
Այսօրվա արտագաղթն երեք ուղղություն ունի` արտերկիր, գերեզմաններ, բանտեր. Ժողովուրդ
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»