211652_close_icon

Հայաստանը ձգտում է դառնալ ոչ միայն տեխնոլոգիա օգտագործող, այլև ստեղծող երկիր. Վահան Քերոբյան

views-count1161 դիտում article-date 16:25 09-09-2022
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հանդիպել են Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ։

Հանդիպման սկզբում ներկաները քննարկել են տնտեսության ոլորտում փոխշահավետ համագործակցության հնարավորությունները։

Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ վերջերս ԱԶԲ-ն գործարկել է իր Գիտելիքի և նորարարության կենտրոնը, որը նույնպես համագործակցության հարթակ կարող է դառնալ։

Հիշեցնենք, որ Հայաստանի տնտեսական նոր ռազմավարությունը հիմնված է գիտելիքի վրա, իսկ ԱԶԲ-ի կողմից գիտելիքն ու նորարարությունն արդեն ներդրված են իրենց ծրագրերում։  Այս համատեքստում քննարկվել են Հայաստանի այն կարիքները, որոնց աջակցություն է անհրաժեշտ։

ԱԶԲ-ի ներկայացուցիչները հետաքրքրվել են նաև կայուն զարգացման ծրագրերով, մասնավորապես արևային կայանների և այլ նորարարական նախագծերով։

Զրույցի ընթացքում նախարարը հավելել է, որ Հայաստանը ձգտում է դառնալ ոչ միայն  տեխնոլոգիա օգտագործող, այլև ստեղծող երկիր։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր