1459 դիտում
16:27 07-09-2022
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը մահապատժի վերականգնման առաջարկին կանդրադառնա առաջիկա նիստին․ «Ազատություն»
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն առաջիկայում նիստ կանցկացնի և կորոշի՝ նպատակահարմար համարում է քննարկել Հայաստանում մահապատիժը վերականգնելու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի առաջարկը, «Ազատությանը» փոխանցեց հանձնաժողովը ղեկավարող արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը։
«Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի նիստը նեխատեսվում է իրականացնել առաջիկա 10-ից 15 օրվա ընթացքում։ Իսկ ինչ վերաբերվում է մյուս հարցին, ապա խորհուրդը և հանձնաժողովը կորոշեն նպատակահարմար համարում է քննարկել այդ հարցը, թե միանգամից կլինի ընդհանրական պատասխան», - ասաց Մելքումյանը։
Մի քանի օրից պաշտոնը լքող Հայաստանի գլխավոր դատախազը 2003 թվականից Հայաստանում արգելված մահապատիժը վերականգնելու անհրաժեշտության մասին խոսեց մեկ շաբաթ առաջ, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ուղղված գրությամբ՝ առաջարկելով պետական դավաճանության համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել։
Իշխող «Քաղաքացիական պայամանգիր» խմբակցության պատգմավոր, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն առաջարկը տարօրինակ և անընդունելի է համարում։
«Չափազանց զարմացած և որևիցե տրամաբանական բացատրություն նման առաջարկի մեջ չեմ տեսնում։ Իհարկե, մենք կարող ենք խոսել պետության ինքնիշխանության տեսանկյունից, որ յուրաքանչյուր պետության իրավունքն է վերականգնել մահապատիժը որպես այդպիսին, բայց մենք չպետք է մոռանանք, որ գործ ունենք ըստ էության որևիցե եղանակով եվրոպական ժողովրդավարության համատեքստում չտեղավորվող պատժամիջոցի հետ։ Ես պարզապես պետք է նշեմ, որ առնվազն, երևի թե ես չեմ որ պարոն Դավթյանին սա պետք է բացատրեմ, բայց առնվազն դատական սխալից խուսափելու հետ կապված մահապատժից հրաժարվելը ճիշտ է», - ասաց Վարդանյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
6041 դիտում
18:55 18-07-2018
Փանիկ գյուղի դեպքին Փաշինյանը կանդրադառնա ուրբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ. Եղոյան․ «Ազատություն»
2006 դիտում
14:24 17-11-2016
Լիցենզավորման հանձնաժողովը կանդրադառնա նաև որոշ լիցենզիաների ներդիրների ուժը կորցրած ճանաչելու հայտերին
Այս բաժնից
799 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1594 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա