2018 դիտում
14:24 17-11-2016
Լիցենզավորման հանձնաժողովը կանդրադառնա նաև որոշ լիցենզիաների ներդիրների ուժը կորցրած ճանաչելու հայտերին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ 2016թ. նոյեմբերի 18-ին տեղի կունենա լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի ընթացքում կքննարկվեն անհատ ձեռնարկատերերի, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ տրամադրելու, մի շարք լիցենզիաների ներդիրներն ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև փոստային կապի գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ տրամադրելու համար ներկայացված հայտերը:
Հիշեցնենք, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ` ժամը 16:00-ին, նախարարության նիստերի դահլիճում (ք. Երևան, Նալբանդյան 28):
Տեղեկությունների համար զանգահարել`+374 (10) 590075 +374 (10) 590075, +374 (10)590087 հեռախոսահամարներով, մեկ պատուհան՝ +374 (10) 590085:
Նմանատիպ նյութեր
6212 դիտում
12:57 05-04-2018
Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագրեր ՀՀ Նախագահի մի շարք հրամանագրեր ուժը կորցրած ճանաչելու մասին
Այս բաժնից
454 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
586 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1051 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը