211652_close_icon
views-count26605 դիտում article-date 09:20 07-09-2022

Երևանում կոտրել են «Կանազի մշակույթի տան» մուտքի դուռը և այնտեղից գողություն են կատարել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քննիչ Իսկոյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել սեպտեմբերի 3-ին Երևանի բնակիչ 37-ամյա Ա․ Թոխատյանի կողմից ոստիկանության Արաբկիրի բաժին ստացված ահազանգի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Ա․ Թոխատյանը ահազնագել է ոստիկանություն ու հայտնել, որ նույն օրը ժամը 02։45-ից մինչև 03։05-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ազատության պողոտա 19 հասցեում գործող «Կանազի մշակույթի տան» մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով, մտել են Մշակույթի տուն և այնտեղից գողացել 1 արկղ դեղորայք։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

  

Նմանատիպ նյութեր