2054 դիտում
19:54 06-09-2022
Երևանում աջակողմյան մշտական երթևեկությամբ խաչմերուկներում տեղադրվում է հետիոտնի համար նախատեսված կանաչ լույսի մասին նախազգուշացնող նոր ազդանշան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ աջակողմյան մշտական երթևեկությամբ խաչմերուկներում տեղադրվում է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան, որը վարորդներին կհուշի այդ պահին միաժամանակ աշխատող հետիոտնի անցումը թույլատրող կանաչ ազդանշանի միանալու մասին:
Առաջին ազդանշանը տեղադրվել և գործարկվել է Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում և Արշակունյաց պողոտա Ագաթանգեղոսի փողոց հատման վայրում:
«Վարորդների տեսադաշտը երբեմն սահմանափակ է լինում և չեն նկատում զուգահեռաբար հետիոտի անցումը թույլատրող ազդանշանի միանալու պահը: Այսուհետ, երբ վառվի հետիոտնի կանաչ ազդանշանը, կմիանա նաև այդ մասին վարորդին նախազգուշացնող նոր ազդանշանը: Սա առաջինն է:
Երևանում այդպիսի խաչմերուկների թիվը 27 է, մնացած բոլորում ևս կտեղադրվեն լուսացուցային նոր նշանները»,- նշում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժ/պ Հայկ Սարգսյանը:
Աշխատանքներն իրականացվել են ՀՀ ՃՈ հետ համատեղ: Նախաձեռնության գլխավոր նպատակը պատահարների թիվը նվազեցնելն ու անվտանգ երթևեկություն ապահովելն է:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1308 դիտում
18:16 28-09-2021
Մայրաքաղաքի հավասարազոր և գլխավոր խաչմերուկներում տեղադրվում են մետաղական ցանկապատեր և արգելապատնեշներ
Այս բաժնից
790 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»