53786 դիտում
10:50 17-02-2024
Վրաերթ՝ Երևանում․ Audi-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով, սակայն կարմիր լույսի առկայությամբ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Էդգար Բ․-ն իր վարած Audi մակնիշի ավտոմեքենայով Արտաշիսյան 51 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնային անցման վրայով, սակայն կարմիր լույսի տակով անցնող հետիոտն, Երևանի բնակիչ 44-ամյա Անուշ Մ․-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում ատաջին բուժօգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին ապա տեղափոխել հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Էդգար Գրիգորյանն ու Սամվել Մարությանը։
Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վրաերթի պահը ֆիքսվել է դեպքի վայրի հարևանությամբ տեղադրված տեսախցիկի կողմից։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+