211652_close_icon
views-count1308 դիտում article-date 18:16 28-09-2021

Մայրաքաղաքի հավասարազոր և գլխավոր խաչմերուկներում տեղադրվում են մետաղական ցանկապատեր և արգելապատնեշներ

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մայրաքաղաքի հավասարազոր և գլխավոր խաչմերուկներում, որտեղ երթևեկության աջ գոտին միշտ բաց է և չկան գծանշված հետիոտնային անցումներ, տեղադրվում են մետաղական ցանկապատեր և արգելապատնեշներ:
 
Ծրագրի նպատակն է հիմնականում բացառել ոչ սահմանված վայրերով հետիոտնային անցուդարձը՝ ապահովելով վերջիններիս անվտանգությունը: Ընդհանուր առմամբ՝ քաղաքում այս տարի 1200 գծմ մետաղական ցանկապատ և արգելապատնեշ կտեղադրվի:
 
Աշխատանքներն արդեն ավարտված են Օրբելի-Կիևյան, Հալաբյան-Արզումանյան, Աբովյան –Մոսկովյան փողոցներում և Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց հատվածներում:
 
 

Նմանատիպ նյութեր