3745 դիտում
18:17 03-12-2015
«ԲԱՐՁՐ ԱՐՎԵՍՏ» կերպարվեստի կենտրոնում տեղի ունեցավ նկարիչ, քանդակագործ Արման Համբարձումյանի անհատական ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«ԲԱՐՁՐ ԱՐՎԵՍՏ» կերպարվեստի կենտրոնը ՀՀ մշակույթի նախարարության Հովհ. Շարամբերյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր երիտասարդ քանդակագործ, նկարիչ, տեղական և միջազգային նշանակության մրցույթների դափնեկիր Արման Համբարձումյանի անհատական ցուցահանդեսը:
Կենտրոնում կայացած ցուցահանդեսի նպատակն էր ներկայացնել ժամանակակից հայ արվեստի ինքնատիպ մի դրսևորում, որը կարող է հետաքրքիր լինել ինչպես հայ, այնպես էլ այլազգի այցելուի համար:
Ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին շուրջ 20 քանդակ և գրաֆիկական աշխատանքներ, կրում է «Առասպելներ» խորագիրը:
Ցուցահանդեսին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, հայտնի քանդակագործներ, մտավորականներ, հյուրեր:
Ցուցահանդեսի բացման արարողոթյունը ուղեկցվեց Արմեն Հյուսնունցի և Վահագն Հայրապետյանի երաժշտական կատարումներով:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 17-ը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
Նմանատիպ նյութեր
6087 դիտում
19:44 22-09-2017
«Հայ Արտ» մշակութային կենտրոնում բացվել է Ռաֆայել Համբարձումյանի լուսանկարների անհատական ցուցահանդեսը