Կառավարությունում քննարկվել են ԵԱՏՄ երկրների միջև ֆինանսական շուկաների ոլորտներում համագործակցության հարցեր
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Բակիտժան Սագինտաևին: Հայտնում է ՀՀ կառավարությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում անդամ երկրների միջև ապահովագրության, ֆինանսական շուկաների ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև ազգային արժույթներով փոխադարձ առևտրի իրականացման հնարավորություններին առնչվող հարցեր:
Երկուստեք կարևորվել է արդի մարտահրավերների պայմաններում ԵԱՏՄ շրջանակներում անդամ պետությունների տնտեսության կայուն զարգացմանն ուղղված համատեղ միջոցառումների իրականացումը: