4837 դիտում
13:49 25-10-2017
Ասիական զարգացման բանկը հաստատել է Հայաստանի հարկաբյուջետային և ֆինանսական շուկաների զարգացմանն ուղղված 40 մլն ԱՄՆ դոլարի վարկը
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհուրդը հաստատել է 40 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ քաղաքականության վրա հիմնված վարկը, որի նպատակն է. աջակցել Հայաստանի կառավարության շարունակական ջանքերին` ուղղված հարկաբյուջետային կայունության ամրապնդմանն ու երկրում ֆինանսական շուկաների զարգացմանը:
«Պետական պարտքի արդյունավետ կառավարումն ու զարգացած ֆինանսական շուկաները անհրաժեշտ են Հայաստանի երկարաժամկետ աճի և կայուն զարգացման համար», - ասել է Հայաստանում ԱԶԲ-ի մշտական ներկայացուցչության տնօրեն՝ Շեյն Ռոզենթալը: «Մենք օժանդակում ենք Հայաստանի կառավարությանը՝ իրականացնելու մի շարք բարեփոխումներ թափանցիկության բարձրացման, կառավարման բարելավման և երկրում մասնավոր ներդրումների խրախուսման ուղղությամբ, ինչը ավելի շատ աշխատատեղեր կստեղծի»:
Պետական կառավարման արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագրերը կնպաստեն Հայաստանում ֆինանսական շուկաների ընդլայնմանը և կօգնեն կառավարությանը իրականացնել երկրի ֆինանսական հատվածի ֆիսկալ կայունության ամրապնդմանն ուղղված նպատակները:
Բարեփոխումների հաջորդական միջոցառումների շնորհիվ ծրագիրը կնպաստի Հայաստանում պետական պարտքի կառավարման արդյունավետության ամրապնդմանը՝ ուժեղացնելու հարկաբյուջետային կարգապահությունը և թափանցիկությունը և բարձրացնելու պետական արժեթղթերի շուկայի արդյունավետությունը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կարողանա ավելի շատ ապավինել ՀՀ դրամով ներքին փոխառություններին, կառավարության գործունեությունը ֆինանսավորելու համար: Ծրագիրը նաև նպատակ ունի խթանելու կորպորատիվ թափանցիկությունը, ինչը կբարելավի ներդրումային միջավայրը և կընդլայնի տնտեսության մեջ մասնավոր ներդրումների ծավալը:
ԱԶԲ-ն Հայաստանի կառավարության հետ համագործակցում է 2005 թվականից և առ այսօր հաստատել է 1.27 մլրդ ԱՄՆ դոլարի 26 վարկ և 16.5 մլն ԱՄՆ դոլարի 26 տեխնիկական աջակցության դրամաշնորհ:
ԱԶԲ-ն, որի գլխամասը տեղակայված է Մանիլայում, իր ջանքերն ուղղում է Ասիայի ևԽաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աղքատության նվազեցմանը` ներառական տնտեսական աճի, շրջակա միջավայրին չվնասող կայուն զարգացման և տարածաշրջանային ինտեգրման միջոցով: Բանկը հիմնադրվել է 1966 թվականին, և նշում է տարածաշրջանում զարգացման գործընկերության 50-ամյակը: Այն պատկանում է 67 անդամ երկրների, որոնցից 48-ը այս տարածաշրջանից են: 2016 թվականին ԱԶԲ-ի կողմից տրամադրված աջակցության ընդհանուր գումարը կազմել է 31,7 մլրդ ԱՄՆ դոլար, այդ թվում՝ 14 մլրդ ԱՄՆ դոլար համաֆինանսավորման ծրագրերում:
Նմանատիպ նյութեր
10377 դիտում
13:57 03-07-2017
Ասիական Զարգացման Բանկը հաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 80 մլն. ԱՄՆ դոլարի չափով վարկի տրամադրումը
1505 դիտում
19:50 04-03-2019
Ասիական զարգացման բանկը «ԱՐՄՓԱՈՒԵՐ» ընկերության հետ ստորագրել է 44 մլն ԱՄՆ դոլարի վարկային ծրագիր
975 դիտում
15:22 23-05-2022
ՀԲ-ն հաստատել է Հայաստանի «Կրթության բարելավում» ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման համար 25 միլիոն դոլարի վարկը
Այս բաժնից
862 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
703 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
760 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են