211652_close_icon
views-count1644 դիտում article-date 21:17 04-09-2022

Լևոն Արոնյանն ու Մագնուս Կարլսենը ոչ ոքի են խաղացել

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup ավանդական մրցաշարի 2-րդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, ներկայում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը մրցել է աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ Հանդիպումն ավարտվել է ոչ ոքի արդյունքով։

Ամերիկացի Հանս Նիմանը պարտության է մատնել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին և 1,5-ական միավորով կիսում է առաջին տեղը Կարլսենի հետ։

Բացի Լևոն Արոնյանից, 5-րդ փուլում հանդես են գալիս աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Ալիռեզա Ֆիրուզջան (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն (երկուսն էլ՝ ԱՄՆ), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Լենյեր Դոմինգեսը, Հանս Նիմանը (երկուսն էլ՝ ԱՄՆ):

Դասական շախմատի կանոններով անցկացվող մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 350․000 դոլար, հաղթողը կստանա 100․000 դոլար:

Նմանատիպ նյութեր