211652_close_icon
views-count3678 դիտում article-date 10:48 30-04-2016

Norway Chess-2016. Մագնուս Կարլսենը դարձավ չեմպիոն, Արոնյանը ոչ մի անգամ չպարտվելով` 2-րդն էր

Նորվեգիայի Ստավանգեր ավարտվեց Norway Chess 2016 շախմատային սուպերմրցաշարը: Վերջին`[url=https://shamshyan.com/hy/article/2016/04/29/83811/] 9-րդ տուրից [/url]առաջ մրցաշարում երկիշխանություն էր` 5 միավորով առաջատարները Լևոն Արոնյանն ու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն էին: Չեմպիոնը հենց նրանց հեռակա պայքարում էր որոշվելու: Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայի հետ: Ոչ-ոքի ավարտվեցին նաև տուրի մնացած պարտիաները, բացի մեկից, բայց` մեր համար ամենակարևորից. Մագնուս Կարլսենը իրեն բնորոշ ոճով, ինչպես ասում են, չեղած տեղից կարողացավ հաղթանակ տանել ուկրաինացի Պավել Էլյանովի նկատմամբ և առաջին անգամ հռչակվել մրցաշարի չեմպիոն: Արոնյանը 5,5 միավորով գրավեց 2-րդ տեղը: Հաշվի առնելով, որ հայ շախմատիստը տևական ժամանակ խաղային անկում ուներ և այնքան էլ վստահ հանդես չէր գալիս խոշոր մրցաշարերում, այս արդյունքը կարելի է գոհացուցիչ համարել: Նշենք, որ Արոնյանը միակ շախմատիստն էր, որն այս մրցաշարում պարտություն չկրեց. 7 ոչ ոքի, 2 հաղթանակ [b]Norway Chess 2016, 9-րդ տուր [/b] Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5 Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Պավել Էլյանով (Ուկրաինա)՝ 1:0 Վեսելին Թոփալով (Բուլղարիա) - Վլադիմիրր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 0.5:0.5 Նիլս Գրանդելիուս (Շվեդիա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5 Լի Չաո (Չինաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5 1. Կարլսեն՝ 6 2. Արոնյան՝ 5.5 3-5. Վաշյե-Լագրավ, Տոպալով, Կրամնիկ՝ 5-ական 6.7 Լի, Հարիկրիշնա՝ 4.5-ական 8. Գիրի՝ 4 9. Էլյանով՝ 3 10. Գրանդելիուս՝ 2.5:

Նմանատիպ նյութեր