Ավելի քան 7 հազար ուկրաինացի երեխա անօրինական տարվել է Ռուսաստան. Դմիտրի Լուբինեց
Ավելի քան 7 հազար ուկրաինացի երեխա անօրինական կերպով տարվել է Ռուսաստան, հայտարարել է Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը։ Գրում է «Ազատությունը»։
«Ռուսաստանն անում է ամեն ինչ, որպեսզի մեր երեխաները չվերադառնան մեզ մոտ, նույնիսկ պարզեցրեց նրանց որդեգրման մասին օրենսդրությունը,- ասել է Լուբինեցը` հավելելով,- սա միջազգային իրավունքի խախտում է և վառ օրինակ այն բանի, որ Ռուսաստանի Դաշնությունը ցեղասպանություն է իրականացնում ուկրաինացի ազգի նկատմամբ, քանի որ մեկ ազգության խմբի բռնի տեղահանումը ցեղասպանության ուղղակի սահմանումն է»։
Պաշտոնյան հավելել է, որ ռուս կամավորների հետ համագործակցությամբ Ուկրաինա է վերադարձվել 51 տարված երեխա։