46377 դիտում
18:47 03-09-2022
Ավտովթար Սյունիքի մարզում․ ՌԴ N զորամասի ծառայողը BMW-ով բախվել է բետոնե պատնեշին և հայտնվել բենզալցակայնի տարածքում․ կա վիրավոր․ քննիչը «գցել-բռնել է», որ ինքն անելիք չունի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Գոռ Խ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 379 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե պատնեշին, ապա հայտնվել ճանապարհի աջակողմյան հատվածում գործող բենզալցակայանի տարածքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գոռ Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրիի տարածքային բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպեր լիազոր Կարապետյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից պետք է ժամաներ հերթապահ քննիչը սակայն վերջինս հրաժարվել է գալ դեպքի վայր, պատճառաբանելով, որ իրենք անելիք չունեն։
Մինչդեռ՝ եթե վթարի հետևանքով քաղաքացին կան քաղաքացիները ստացել են մարմնական վնասվածքներ, դեպքի վայր պիտի ժամանի քննիչը, ում կողմից էլ պետք է նախաձեռնվի վարույթ։
Նյութերով զբաղվել է Ճանապարհային ոստիկանության տեսուչը, ում կողմից էլ այնուհետև ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մեղրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Եթե Երևանում ճանապարհատրանսպորտային պատահարներ են լինում մարմնական վնասվածքներով, քննիչները օպերատիվորեն ժամանում են։ Մինչդեռ Սյունիքի և Տավուշի մարզերում քննիչների՝ դեպքի վայր ժամանումը դառնում է «Մի կաթիլ մեղրի» պատմություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գոռ Խ․-ն ծառայում է Հայաստանում տեղակայված ՌԴ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1477 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)