1035 դիտում
17:46 02-09-2022
Արցախի անկախ պետականությունը ողջ հայ ժողովրդի անվտանգ և խաղաղ ապրելու առանցքային երաշխիքներից է. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվեց հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին։
Ազատագրական պայքարում մեր ռազմական հաղթանակների, ազգային երազանքի առկայության և ազգային ինքնության պահպանման համար մղվող պայքարի շնորհիվ ձեռք բերված Արցախի անկախ պետականությունը ողջ հայ ժողովրդի անվտանգ և խաղաղ ապրելու առանցքային երաշխիքներից է։ Ցավոք, արցախյան վերջին պատերազմի հետևանքով ստեղծված իրականությունը և առկա գոյաբանական մարտահրավերները 2 տարի անց էլ շարունակում ենք մնալ խորապես չգիտակցված։
Այլևս փաստ է, որ Արցախի անվտանգության և Արցախի հայկականության երաշխավորումը դուրս է քաղաքական համակարգի հիմնական դերակատարների օրակարգից։ Իշխանությունը փաստացի հրաժարվել է արցախյան օրակարգից, իսկ խորհրդարանական կամ տիտղոսակիր ընդդիմության կողմից արցախյան օրակարգը դրսևորվում է հայտարարություններով, անպտուղ կոչերով և առավելագույնը հանրահավաքներով, որոնք 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո միայն ամրապնդել և շարունակում են բարձրացրել իշխանության լեգիտիմությունը։
Այսօր Արցախի հայկականության երաշխավորը կարող են լինել ազգային էլիտաները, որոնք Արցախի հիմնահարցը կդարձնեն համահայկական փոխհամաձայնության առանցքային բաղադրիչը։ Շնորհավորելով Արցախի անկախության օրը, միաժամանակ պետք է գիտակցենք, որ Արցախը հայկական ինքնության առանցքային բաղկացուցիչն ու չափիչն է։ Արցախը ոչ միայն իրավունք է, այլև բարձրագույն պատասխանատվություն, որը պետք է արտահայտված լինի յուրաքանչյուրիս վարքում։
«Ժողովրդավարական համախմբում»
կուսակցության խորհուրդ

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
565 դիտում
15:42 22-01-2025
Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս. Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին չի հաղորդվում
658 դիտում
15:02 22-01-2025
Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
832 դիտում
14:43 22-01-2025
Կառավարություն-Ազգային Ժողով լավագույն փոխադրամիջոցը. Ալեքսեյ Սանդիկով