211652_close_icon

Արցախը եղել է ու կմնա հայկական, եթե չհուսահատվենք, բարեկամին ու թշնամուն տարբերակենք, թշնամու հոխորտանքը խուճապի չվերածենք. Արամ Սարգսյան

views-count1333 դիտում article-date 15:13 02-09-2022
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ.

«31 տարի մենք ազգովի պայքարել ենք Արցախի ազատության համար ու հիմա էլ պարտավոր ենք շարունակել։ Արցախը եղել է ու կմնա հայկական, եթե չհուսահատվենք, բարեկամին ու թշնամուն տարբերակենք, թշնամու հոխորտանքը խուճապի չվերածենք, ներքին կայունությունը չխաթարենք ու ազգովի օժանդակենք Արցախում ապրող և պայքարող հայ տեսակին։ Հարգանք ու խոնարհում Արցախի ազատության ու մեր արժանապատվության համար կյանքը զոհած մեր եղբայրներին, նրանց լուսավոր հոգիները երկնքից օգնում են մեզ։ Ուժ և տոկունություն Արցախի ժողովրդին և իշխանություններին։ Դուք եք այսօր պահում Արցախը։

Տոնդ շնորհավոր, հայ մարդ, անկասկած Արցախը ճանաչում ու հաղթանակներ է ունենալու»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր