211652_close_icon
views-count24458 դիտում article-date 15:10 12-12-2020

Բաքվում շքերթի ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հոխորտանքը որևէ տրամաբանություն չունի. Արտակ Թովմասյան

Բաքվում տեղի ունեցած շքերթի ժամանակ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հոխորտանքը, որով փորձում էին Հայաստանի ու հայկական բանակի նկատմամբ հաղթանակ բեմադրել, որեւէ տրամաբանություն չունի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Թովմասյան բարգործական ընկերության հիմնադիր Արտակ Թովմասյանը, որը որոշել է նոր կուսակցություն հիմնել: Նա, մասնավորապես, նշել է. «Հայկական բանակը պարտություն չի կրել, կռվել եւ դիմադրել է հերոսաբար, սակայն նրանց արյան գնով պաշտպանած տարածքները, Հայաստանը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը, գիշերային դավադիր կապիտուլյացիայի ակտի արդյունքում, հանձնել է թշնամուն: Հետեւաբար, այդ ռազմական շքերթը ոչ թե հայկական բանակի ու հայ ժողովրդի պարտության արձանագրումն է, այլ Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի իշխանությունների դիվանագիտական մտքի տկարության, ապաշնորհ կառավարման եւ դավաճանական վարքագծի արձանագրումը: Հայաստանում նրանց իշխանավարության ամեն մի ժամը բերելու է նորանոր խայտառակ ձախողումների` արտաքին ճակատում եւ երկրի ներսում, հետեւաբար` օր առաջ անհրաժեշտ է արտահերթ ընտրությունների միջոցով ձեւավորել նոր Ազգային ժողով եւ բացառապես արհեստավարժ եւ անբիծ կենսագրություն ունեցող անձանցից կազմված կառավարություն, որը կհամախմբի հայության ներուժը, կստեղծի նոր որակի պետություն, որի հետ այլեւս որեւէ մեկը չի կարող խոսել սպառնալիքի ու շանտաժի լեզվով»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

РУС Բաքվում տեղի ունեցած շքերթի ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հոխորտանքը, որով փորձում էին Հայաստանի ու...

Posted by Artak Tovmasyan on 2020 թ. դեկտեմբերի 11, ուրբաթ

Նմանատիպ նյութեր