1942 դիտում
20:02 19-12-2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ կայացել է Շիրակի մարզի խորհրդի 2022-ի տարեվերջյան նիստը
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ այսօր կայացել է Շիրակի մարզի խորհրդի 2022-ի տարեվերջյան նիստը։
Նիստն անցկացվել է ընդլայնված կազմով, ներկա են եղել մարզային իշխանության, համայնքների, ուժային կառույցների, մարզպետարանի ենթակայության հաստատությունների ղեկավարներ և աշխատակիցներ։
http://shirak.mtad.am/u_files/file/63622%20(1).pdf...
«Տարեվերջյան նիստն ընդարձակ կազմով ենք անցկացնում, որովհետև մարզում առկա խնդիրների մասին պետք է խոսել բաց, առավել ևս բաց լրատվամիջոցների ներկայացուցիչների և հանրության առաջ։ Ես կարծում եմ, որ պետական և հանրային ցանկացած գործիչ իր գործելակերպում պետք է լինի թափանցիկ, հաշվետու և իր գործունեությունը բացառապես պետք է հիմնված լինի օրինականության վրա։ Մոտեցումներում խստությունն ինքնանպատակ չէ, պարզապես պետք է արձանագրվի, որ օրինականությունն առավել է ամեն բանից։
Ցավոք, պետք է արձանագրեմ, որ շատ հաճախ ունենում ենք դեպքեր, երբ պաշտոնյաներն ունենում են կաշկանդվածություն՝ գործելակերպի կամ մոտեցումների։ Երբ չգիտեք ինչպես վարվեք՝ առաջարկում եմ՝ օրենքով։ Օրինականության հիմքում պետք է լինի թափանցիկ աշխատելաոճը։ Մենք շարունակելու ենք պահել մեր որդեգրած քաղաքականությունը՝ զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ։ Թեև մեզանից շատերը կարծում են, որ կոռուպցիան կաշառք տալ կամ ստանալն է, բայց շահերի բախումը, պաշտոնական դիրքի չարաշահումը, հովանավորչությունը և այլ արատավոր երևույթները նույնպես կոռուպցիայի դրսևորումներ են և ցանկացած դեպքում, երբ որ դա կնկատվի կլինեն հստակ քրեաիրավական հետևանքներ»։
Օրակարգային առաջին հարցն առնչվել է Շիրակի մարզպետարանի անձնակազմի կառավարման բնագավառում կատարված աշխատանքներին, որը զեկուցել է գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը։ Ներկայացվել է իրականացված աշխատանքների առավել կարևոր թվային վերլուծություն։ Ըստ այդմ, քաղծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 2022-ին մարզպետարանը հայտարարել է 23 մրցույթ /2021թ-ին 8 մրցույթ/, բոլոր մրցույթները եղել են արտաքին, ապահովվել է դրանց անցկացման թափանցիկությունն ու հրապարակայնությունը։
Մարզպետարանը հրապարակային է եղել նաև մարզպետի բոլոր որոշումների հրապարակման առումով։ Տարեսկզբից մինչ օրս Շիրակի մարզպետն ընդունել է 675 որոշում, նախորդ տարի որոշումների թիվը եղել է 451։ Մարզպետի համապատասխան որոշումներով ֆինանսական օգնություն է տրամադրվել 998 քաղաքացու, մինչև տարեվերջ նրանց թիվն ավելանալու է։
Կարևոր ձեռքբերում է ֆինանսական օգնության տրամադրման գործընթացն իրականացնող աշխատանքային խմբի աշխատակարգի փոփոխությունը, որով հստակ չափորոշիչներ են սահմանվել և արդյունքում սուբյեկտիվ մոտեցումները այս հարցում բացառվում են։
«Հետևողական և աչալուրջ աշխատանքը մեր յուրաքանչյուրի պարտականությունն է անկախ նրանից պետական հանրային ինչ պաշտոն եք զբաղեցնում և դրա կարևոր ցուցիչը քաղաքացու գոհունակությունն է։ Եթե մեր երկրի քաղաքացին գոհ է մեզանից, ուրեմն մենք լավ ենք աշխատում, հակառակը չի կարող լինել։ Մոտեցումներն ու ձեռագիրը շարունակում է մնալ նույնը»,- ընդգծել է մարզպետը։
Համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2022-ի 11 ամիսների կատարողականն է զեկուցել ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը։ Համայնքների սեփական եկամուտները կատարվել է 86.4 տոկոսով։ Հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ախուրյան համայնքում` 74 տոկոս,Անի համայնքն էլ՝ 74․4 տոկոս։
Գրանցված ցուցանիշներն, ըստ մարզպետի, ամենևին գոհացուցիչ չեն․ «Եկեք արձանագրենք, որ սեփական հարկերի, տուրքերի հավաքագրման նկատմամբ վերահսկողությունը համայնքի ղեկավարի ուղիղ պարտականությունն է, դա համայնքի պարտադիր լիազորություններից է և չկատարումը խոսում է լիազորությունների ոչ պատշաճ կատարման մասին։ Հարգելի համայնքի ղեկավարներ, եթե որևէ վարչական ղեկավար իր պարտականությունները չի կատարում, ապա սա ուղիղ ցուցիչ է ազատման։ Պետք է չլինեն արտոնյալներ, որոնք կխուսափեն իրենց պարտավորությունները կատարելուց։ Բոլոր այն դեպքերում, երբ ՀՀ ցանկացած քաղաքացի կփորձի օրենք խախտել՝ ձեր մարզպետը ձեր կողքին է, որովհետև օրենքի առաջ բոլորն են հավասար»։
2022-ին մարզում փաստացի իրականացված սուբվենցիոն ծրագրերի և 2023-ի համար ներկայացված հայտերի մասին է խոսել զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը։
Ըստ զեկուցողի, 2022-ին ներկայացվել է 31 սուբվենցիոն ծրագիր՝ 123 ենթածրագրերով։ Ծրագրերի ընդհանուր նախահաշվային գումարը կազմում է 7 մլրդ 192 մլն 765 հազար դրամ, գումարի 53․4 տոկոսը կառավարության համամասնությունն է։ 2023-ին ներկայացվել է 18 ծրագիր՝ 3.5 մլրդ դրամի շրջանակներում, պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմում 2 մլրդ դրամ (56.1%)։
Մարզպետը վստահեցրել է աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը լինելու է խիստ, չի ընդունվելու ոչ մի թերացում, ինչպես նաև անհարկի ձգձգում։
2022-ին մարզում իրականացված կապիտալ շինարարության ծրագրերի մասին զեկուցել է քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։ 2022-ին բյուջեի միջոցներով և այլ ֆինանսական աղբյուրներով շուրջ 51 մլրդ 500 մլն դրամի կապիտալ ներդրում է կատարվել։ Այդ գումարի շրջանակներում իրականացվել են վեց բնակելի շենքերի, երեսունչորս դպրոցների, մանկապարտեզների և մարզադպրոցների, տասներեք միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհահատվածների կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներ: 2021 թվականի համեմատությամբ ներդրումների ծավալն (40,1 մլրդ. դրամ) աճել է շուրջ 29%-ով:
Շինաշխատանքների իրականացման մասով մարզպետը կարևորել է պետբյուջեից մարզ եկող յուրաքանչյուր լումայի նպատակային ծախսումը, իսկ պատկան մարմիններին հորդորել է հատկապես հետևողականություն ցուցաբերել ապօրինի շինարարության բացառման առումով։
«Բոլոր այն դեպքերում, երբ մարդիկ ապօրինի կզավթեն, կզբաղեցնեն համայնքային կամ պետական հողը կամ ապօրինի շինարարություն կիրականացնեն, կանգնելու են օրենքի առաջ»,- վստահեցրել է Նազելի Բաղդասարյանը։
Իրականացված իրավական հսկողության արդյունքների, մարզում անցկացված ՏԻՄ ընտրությունների, համայնքային ծառայության և ՀՈԱԿ տնօրենների թափուր պաշտոնների համալրման նպատակով անցկացված մրցույթների մասին է խոսել տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը, գյուղատնտեսական տարվա և իրականացված ծրագրերի ամփոփումը ներկայացրել է գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։
Առողջապահական հաստատությունների տեխնիկական հագեցվածության, բուժաշխատողների հավաստագրման գործընթացի մասին զեկուցել է առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը։ Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքների, մարզում ներառական կրթության կազմակերպման մասին անդրադարձել է կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը՝ տեղեկացնելով, որ մարզային ենթակայության 146 դպրոցներից պարտադիր վերապատրաստում անցել է 965 ուսուցիչ, իսկ կամավոր ատեստավորում՝ 65 ուսուցիչներ, նախորդ տարի նրանց թիվը 24-ն է եղել։
Մարզը առաջատար դիրքերում է մեդալակիրների, օլիմպիադաների և մարզական ձեռքբերումների առումով։
Կրթական ու առողջապահական հաստատությունների տնօրեններին մարզպետը հորդորել է լինել զգոն, աշխատանքում՝ առավել պարտաճանաչ․ «Քաղաքացիների հետ շփման ընթացքում բազմաթիվ ահազանգեր ենք ստանում առավելապես բուժհաստատություններում սպասարկման որակի վերաբերյալ, դժգոհություններ կան նաև ուռճացված հաստիքացուցակների հետ կապված։ Ես խնդրում եմ, որ դուք առավել ուշադիր լինեք սպասարկման որակի պատշաճ կազմակերպման վրա։ Նշեմ, որ դպրոցներում նույնպես ունենք բազմաթիվ խնդիրներ, հաստիքացուցակներում առկա են անհասկանալի հաստիքներ և լիահույս եմ, որ 2023 թվականին իմ մոտեցումներին համապատասխան հաստիքացուցակները կվերանայվեն»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1801 դիտում
14:45 30-04-2022
Շիրակի մարզպետարանի աշխատակազմը մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ մասնակցել է համապետական շաբաթօրյակին
5610 դիտում
16:22 13-11-2021
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի որոշմամբ պաշտոնից ազատվել է Լևոն Անանյանը
1224 դիտում
11:59 28-05-2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի ուղերձը՝ Հանրապետության տոնի առթիվ
Այս բաժնից
910 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
517 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ