1149 դիտում
13:44 01-09-2022
Ուսուցիչների ու դաստիարակների ծիծաղելի աշխատավարձները ընդհուպ եռապատկելու գործընթաց ենք մեկնարկել. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հատուկ ուշադրություն դարձրեց մինչգյուղական կրթահամալիրների ծրագրին.
«Նմանատիպ ծրագրեր իրականացնելու ենք այն գյուղերի համար, որոնցից ոչ մեկում երեխաների անհրաժեշտ թվակազմ չկա առանձին դպրոց կամ մանկապարտեզ ունենալու համար, եւ կա հնարավորություն մի քանի գյուղերի երեխաներին հավաքելու մեկ տեղում: Մենք նոր շենքեր կկառուցենք, դրանք կհագեցնենք նոր գույքով, դեպի այդ կլրթահամալիրներ տանող նոր ճանապարհներ կկառուցենք, երեխաներին տեղափոխելու համար նոր ավտոբուսներ կգնենք, եւ կապահովենք պատշաճ կրթություն ստանալու նրանց իրավունքը:
Ուզում եմ նաեւ ընդգծել, որ գյուղական ու քաղաքային բնակավայրերում բացվող կամ բացվելիք մանկապարտեզային, նախակրթարանային ու դպրոցական տեղերը ոչ միայն պատշաճ կրթություն ստանալու հնարավորություն են տալու մեր մանուկներին, այլեւ նրանց մայրիկների համար կրթություն ստանալու, հանրային ու տնտեսական գործունեության մեջ ներգրավելու ճանապարհ են բացելու, որն իր հերթին Հայաստանի տնտեսական, քաղաքական ու քաղաքակրթական զարգացման էական գործոն է դառնալու եւ բազմաթիվ ընտանիքներ կրթության ու աշխատանքի միջոցով հաղթահարելու են աղքատությունը»,- ասաց նա:
Փաշինյանն անդրադարձավ նաեւ մանկապարտեզներում ու դպրոցներում ցածր աշխատավարձների խնդրին. «Մենք չենք կարող հանդուրժել մեր ուսուցիչներին ու դաստիարակներին վճարվող ծիծաղելի աշխատավարձները, եւ դրանք ընդհուպ եռապատկելու գործընթաց ենք մեկնարկել այն ընկալմամբ, որ դա պետք է զուգակցվի ուսուցչի կամավոր ատեստավորմամբ: Ընդ որում, դա պետք է լինի շարունակական գործընթաց եւ ատեստավորված ուսուցիչները 5 տարին մեկ նույն եղանակով իրենց աշխատավարձը կրկին բարձրացնելու հնարավորություն պետք է ստանան: Այսինքն ամեն 5 տարին մեկ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչները նորից կարող են կամավոր ատեստավորվել եւ կրկին աշխտավարձի բարձրացում ունենալ, որովհետեւ ժամանակի ընթացքում գնաճ է տեղի ունենում: Իսկ մի քանի տարի կամավոր ատեստավորում չանցած ուսուցիչները ուսուցիչ աշխատելու հնարավորություն չեն ունենալու: Նույն գործընթացը պետք է ընդգրկի նաեւ մանկապարտեզների դաստիարակներին»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր
5569 դիտում
15:36 05-09-2018
Կառավարությունը կքննարկի երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը եռապատկելու հարցը
Այս բաժնից
2110 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
604 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
565 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի