211652_close_icon
views-count2245 դիտում article-date 13:55 15-07-2021

2022-ի սեպտեմբերի 1-ից բարձրացնելու ենք այն ուսուցիչ-դաստիարակների աշխատավարձերը, որոնք անցած կլինեն ատեստավորում և հաստատած կլինեն իրենց որակավորումները․ Նիկոլ Փաշինյան

Մենք բարձրացնելու ենք այն ուսուցիչ-դաստիարակների աշխատավարձերը, որոնք անցած կլինեն ատեստավորում և հաստատած կլինեն իրենց որակավորումները։ Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«2022-ի սեպտեմբերի 1-ից հնարավորություն ենք ստեղծում, որ ուսուցիչ-դաստիարակների աշխատավարձերի որոշակի բարձրացում լինի որոշակի հատվածներում։ Եթե մենք ավել ֆինանսական միջոց ենք ծախսում, որակի բաղադրիչը պետք է լինի, հետևաբար աշխատավարձերի բարձրացում կարող է լինել միայն որակավորումը վերահաստատելու դեպքում»,-ասաց նա, ապա հավելեց․

«Կրթական համակարգում մենք պարտադիր պետք է իրականացնենք աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն, բայց դա չի կարող տեղի ունենալ առանց որակավորման բարձրացման և հաստատման։ Մենք պետք է համոզված լինենք, որ մեր երեխաների հետ աշխատող մարդիկ ունեն պատշաճ որակավորում և տիրապետում են պետության կողմից ընդունած չափորոշիչներին, դրանց իրականացման հմտություններ ունեն»,-ասաց նա։

Հաջորդիվ, նա վերահաստատեց՝ յուրաքանչյուր 3-րդ և հաջորդ երեխայի համար պետք է սահմանվի տուրք։

Նմանատիպ նյութեր